CPython, Python լեզվի առավել տարածված ինտերպրետատորը։ CPython-ն համարվում է բայթ-կոդի ինտերպրետատոր։ Այն գրված է C լեզվով։ CPython-ի մշակումն իրականացվում է մշակողների խմբի կողմից՝ Python լեզվի հեղինակի՝ Գվիդո վան Ռոսումի գլխավորությամբ։ CPython-ն բաց կոդով ծրագրային ապահովում է։
CPython-ից բացի, գոյություն ունեն նաև Python-ի այլ ինտերպրետատորներ՝ Jython-ն, IronPython-ն, PyPy-ն և Stackless Python-ը։