«Controlla», երգ՝ ձայնագրված կանադացի երգիչ և կոմպոզիտոր Դրեյքի կողմից։ Թողարկվել է 2016 թվականի հունիսի 7-ին որպես Դրեյքի Views չորրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ OVO, Young Money, Cash Money և Republic լեյբլներում[1]։ Երգը գրվել է Դրեյքի, Boi-1da-ի, Ալեն Ռիտերի, Dwayne Chin-Quee-ի, Ստեֆան Մաքգրեգորի, Մոսես Դևիսի, Դոնալդ Դենիսի, Գարի Ջեքսոնի, Պատրիկ Ռոբերթսի, Էնդրյու Թոմասի կողմից, իսկ որպես պրոդյուսերներ հանդես են եկել՝ Boi-1da, Supa Dups, Di Genius, Ritter։ Սինգլն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում (UK Singles Chart) և ընդգրկվել լավագույնների ցանկում աշխարհի բազմաթիվ երկրներում (այդ թվում գլխավորել է US Rhythmic Billboard հիթ-շքերթը)։
- ↑ http://www.allaccess.com/top40-rhythmic/future-releases