LESS

LESS
Изображение логотипа
Տեսակոճային լեզու, ազատ ծրագրային ապահովում, Պրեպրոցեսոր և ծրագրային գրադարան
Առաջացել է2009
ՕՀբազմապլատֆորմ
Ներշնչվել էԿասկադային ոճաթերթ և Sass
ԱրտոնագիրApache License 2.0[1]
Կայքlesscss.org
Ելակոդgithub.com/less/less.js

LESS, ոճային դինամիկ լեզու, որը ստեղծել է Alexis Sellier֊ը։ Այն ստեղծվել է ոճային Sass լեզվի ազդեցության արդյունքում և իր հերթին ազդել է «SCSS»-ի վրա, որում օգտագործվող շարահյուսությունը համարվում է CSS լեզվի ընդլայնում[2]։

LESS-ը ազատ ծրագրային ապահովմամբ արտադրանք է։ Նրա առաջին տարբերակը գրվել է Ruby լեզվով, սակայն հետագա տարբերակներում որոշվեց հրաժարվել ծրագրավորման այդ լեզվի կիրառումից և անցում կատարվեց JavaScript-ին։ LESS-ը ներմուծված մետալեզու է։

LESS-ն ապահովում է CSS-ի հետևյալ ընդլայնումները․ փոփոխականներ, ներդրված բլոկներ, միքսիններ, օպերատորներ և ֆունկցիաներ[3]։ LESS-ը կարող է աշխատել կլիենտի կողմից (Internet Explorer 6+, WebKit, Firefox) կամ սերվերում՝ Node.js-ի կամ Rhino-ի կառավարմամբ[3].

  1. https://github.com/less/less.js/blob/master/LICENSE
  2. «Sass and Less». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 LESS-ի պաշտոնական կայք

LESS

Dodaje.pl - Ogłoszenia lokalne