Our website is made possible by displaying online advertisements to our visitors.
Please consider supporting us by disabling your ad blocker.

Responsive image


Mistletoe

«Mistletoe»
Ջասթին Բիբերի սինգլը
«Under the Mistletoe» ալբոմից
Թողարկված17 հոկտեմբերի, 2011
ՖորմատCD-սինգլ, թվային սինգլ
Ձայնագրված2011
Ժանրփոփ, R&B, սուրբծննդյան երաժշտություն
ԵրգահանAdam Messinger?
Տևողություն3:03
ԼեյբլIsland, RBMG
ՊրոդյուսերThe Messengers
Ջասթին Բիբերի սինգլների ժամանակագրություն
«Next to You»
(2011)
«Mistletoe»
(2011)
«Live My Life»
(2012)
«Mistletoe» ՅուԹյուբում

«Mistletoe», կանադացի երգիչ Ջասթին Բիբերի երգը նրա «Under the Mistletoe» (2011) սուրբծննդյան ալբոմից[1]։

Սկզբում (2011 թվականի հոկտեմբերի 17-ին կամ 18-ին, ինչը բավական վաղ է Սուրբ ծննդյան երգի համար) երգը թողարկվել է որպես առանձին սինգլ։ «Under the Mistletoe» ալբոմը վաճառքի է հանվել երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 1-ին։ «Mistletoe»-ն միակ սինգլն էր, որը թողարկվել էր այս ալբոմից։

ԱՄՆ-ում երգը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 11-րդ հորիզոնականին, ինչը դարձել է պատմության մեջ այս չարթում սուրբծննդյան երգի երրորդ ամենաբարձր ցուցանիշը (ամենամեծ հաջողությանը հասել են միայն «Բուրունդուկներն» իրենց ««Chipmunk Song (Christmas Don’t Be Late)» երգով (թիվ 1 1958-1959 թվականներին) և New Kids on the Block«This One’s for the Children» երգով (թիվ 7 1989 թվականին)[1]։

Մեծ Բրիտանիայում (բրիտանական UK Singles Chart ազգային սինգլային հիթ-շքերթում) երգը հասել է 21-րդ հորիզոնականին[1]։

  1. 1,0 1,1 1,2 «Mistletoe by Justin Bieber Songfacts». Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.

Previous Page Next Page