Off-White (ոճավորված՝ OFF-WHITE c/o VIRGIL ABLOH), շքեղ նորաձևության բրենդ՝ հիմնված ամերիկացի ստեղծագործական դիզայներ Վիրջիլ Աբլոհի կողմից։ Ընկերությունը գրանցվել է Միլանում 2012 թվականին[4]։ Off-White ունի 50 անկախ խանութ[5]։
Բրենդի հագուստն օգտագործում է ոճավորված տարրեր, ինչպիսիք են չակերտների օգտագործումը, կայծակաճարմանդերը և քառակողմ սլաքները[6], և համագործակցում է Nike, Levi, Jimmy Choo, IKEA և Évian ընկերությունների հետ[7]։