RIFF

RIFF

Ընդլայնում.riff
MIMEapplication/x-riff[1]
ՄշակողՄայքրոսոֆթ[2] և IBM
Ֆորմատի տեսակֆայլի ֆորմատ և ֆայլային ձևաչափերի ընտանիք
ՀիմքIFF

RIFF (անգլ.՝ Resource Interchange File Format), կոնտեյների ֆայլերի ֆորմատներից մեկն է նախատեսված հոսքային մուլտիմեդիա-տվյալների (վիդեո, աուդիո, հնարավոր է տեքստ) պահպանման համար։ RIFF-ը, որպես կոնտեյներ օգտագործող, ամենից հայտնի ֆորմատներն են AVI (վիդեո), WAV (աուդիո), RMI (MIDI-շավիղներ)։

RIFF ֆորմատը օգտագործում է little-endian (փոքր բայթը գնում է առաջինը) բայթերի հերթականություն։ Այն մեքենաների համար, որոնք ունեն big-endian տվյալներով ֆորմատ, առաջարկվում է RIFX ֆորմատը, սակայն այսպիսի ֆորմատի տվյալներով համակարգիչների կենցաղային ոլորտում էականորեն պասիվ հեղինակության պատճառով, RIFX-ը չգոյատևեց։ Ներկայումս RIFF ֆորմատը վերարտադրվում է նաև big-endian հերթականությամբ բայթերով մեքենաների համար։

Սկզբում RIFF-ը ուներ սկզբունքային սահմանափակում 4 ԳԲ տվյալների չափսերի վրա (ավելի ճշգրիտ, ֆայլի մաքսիմալ չափն էր բայթը)։ Համաձայն ֆայլեր ստեղծող կամ վերարտադրող հանրաճանաչ ծրագրերի շարքի առանձնահատկությունների (հիմնականում Microsoft Windows-ում մեդիապաշարի պատճառով)՝ սահմանափակումը խստացավ մինչև 2 ԳԲ (DWORD RIFF-ի փարսերներում signed int32-ով փոխարինման պատճառով)։ 4 ԳԲ-ից ավել ֆայլերի պահպանման համար AVI ֆորմատը ընդլայնվում է մինչև AVI-DV, որը անցնում է RIFF կոնտեյների շրջանակից։ RIFF հիմքի վրա առաջադրված է RF64 ընդլայնումը, որը թույլ է տալիս 64-բիթանոց թվերով աշխատել European Broadcasting Union-ի կողմից մշակված chunk-երի չափսերի համար։

RIFF ֆորմատը համարվում է little-endian համակարգիչների համար IFF ֆորմատի ադապտացիան (հիմնականում, 80x86-ի վրա PC-ի համար)։ Այն մշակվել է 1991 թվականին Microsoft և IBM ընկերությունների կողմից։ (IFF-ն ստեղծվել է Electronic Arts-ի կողմից 1985 թվականին)։

  1. https://gitlab.freedesktop.org/xdg/shared-mime-info/-/commit/ffbe705bb4035c8511df341005125933cb91b9ee
  2. http://www-mmsp.ece.mcgill.ca/Documents/AudioFormats/WAVE/Docs/RIFFNEW.pdf

RIFF

Dodaje.pl - Ogłoszenia lokalne