«Roar» | ||||
---|---|---|---|---|
Քեթի Փերրիի սինգլը | ||||
«Prism» ալբոմից | ||||
Թողարկված | 2013 թվականի օգոստոսի 10 | |||
Ֆորմատ | CD սինգլ, թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2013 թվականի մարտ | |||
Ժանր | Փաուեր փոփ | |||
Երգահան | Քեյթի Փերրի, Dr. Luke, Մաքս Մարտին, Բոնի ՄակՔի և Cirkut | |||
Տևողություն | 3:42 | |||
Լեյբլ | Capitol | |||
Պրոդյուսեր | Dr. Luke, Մաքս Մարտին, Cirkut | |||
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Roar», ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը, որ ձայնագրվել է նրա Prism չորրորդ ստուդիական ալբոմի համար (2013)։ Երգը գրվել է Փերրիի և Բոննի ՄակՔեյի կողմից։ Պրոդյուսերներ և համահեղինակներ են դարձել Մաքս Մարտինը և Լուկաշ Գոտվալդը։ Երգը՝ որպես ալբոմի առաջին սինգլ, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին։
Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ Շատ տեսաբաններ նշել են երգի ընդհանուր հնչողությունը, իսկ մյուսները քննադատել են երգի տեքստը, քանի որ զգում են երգի կանխատեսելիությունը և կլիշեյի առկայությունը։ Սինգլը ունեցել է առևտրային մեծ հաջողություններ՝ դառնալով Փերրիի ամենաբարձր հորիզոնականում գտնվող սինգլը. այն գտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականում։ «Roar» սինգլը նաև գլխավորել է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իռլանդիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթները։
Փերրին բազմիցս ելույթներ է ունեվել սինգլը գովազդելու համար։ Նա ելույթ է ունեցել MTV Video Music Awards 2013 փակ համերգում, The X Factor-ում և գերմանական Schlag den Raabշոուում։ «Roar» երգը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Տարվա երգ, Լավագույն փոփ-սոլո կատարում անվանակարգերում։ Սինգլը հանդիսանում է աշխարհում ամենաշատ վաճառվողներից մեկը. ընդհանուր առմամբ վաճառվել է սինգլի 10.5 միլիոն օրինակ։