«Xanny» (ամբողջությամբ փոքրատառերով), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, իր When We All Fall Asleep, Where Do We Go? դեբյուտային ստուդիական ալբոմից։ Այն գրվել է Այլիշի և նրա եղբայր Ֆինիս Օ'Քոնելի կողմից, ով նաև երգի պրոդյուսերն է։ Երգը ոսկե հավաստագիր է ստացել Կանադայում և Billboard Hot 100 ամերիկյան չարթում հասել է 35-րդ հորիզոնական։ Այն նաև 10-րդ հորիզոնական է հասել Ավստրալիայում, 26-րդ Կանադայում, 48-րդ Նիդերլանդներում, 32-րդ Շվեդիայում, 22-րդ Նոր Զելանդիայում, 35-րդ Նորվեգիայում, 91-րդ Իտալիայում և 189-րդ Ֆրանսիայում։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի դոկտեմբերի 5-ին;