Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ, յունիքսանման օպերացիոն համակարգ և Համակարգչային պլատֆորմ |
---|---|
Ստեղծող | Էփլ |
Ընտանիք | մաքՕՍ |
Հիմք են ծառայել | մաքՕՍ և Darwin |
Ծրագրային կոդ | փակ |
Առկա է | ֆրանսերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն, ճապոներեն, կորեերեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, գերմաներեն, դանիերեն, շվեդերեն, արաբերեն, թայերեն, ֆիններեն, լեհերեն, վիետնամերեն, նորվեգերեն, ինդոնեզերեն, հունարեն, եբրայերեն, ռումիներեն, հունգարերեն, կատալաներեն, չեխերեն, հինդի, մալայերեն, ուկրաիներեն, խորվաթերեն և սլովակերեն |
Ինտերֆեյս | API Cocoa Touch (մուլտիթաչ) |
Արտոնագիր | գույքային |
Զարգացման կարգավիճակ | 10.2.1 |
Կայք | apple.com/ios/(անգլ.) |
ելակոդ | փակ |
IOS (Apple Inc.) Վիքիպահեստում |
iOS (մինչև 2010 թվականի հունիսի 24-ը՝ iPhone OS), բջջային օպերացիոն համակարգ, արտադրում և թողարկում է ամերիկյան Apple ընկերությունը։ Թողարկվեց 2007 թվականին. սկզբնական թողարկվեց iPhone և iPod touch-ի համար, իսկ ավելի ուշ iPad և Apple TV-ի համար։ Ի տարբերություն, Windows Phone-ի և Google Android-ի, թողարկվում է միայն Apple-ի սարքերի համար։ iOS-ում օգտագործվում է XNU միջուկը, որը հիմնված է Mach միքրոշարքի հիման վրա և պարունակում է Apple ընկերության կողմից ծրագրային կոդ։ iOS միջուկը գրեթե համընկնում է Apple OS X օպերացիոն համակարգին։ Սկսած ամենասկզբի տարբերակից, iOS-ը աշխատում է պլանշետային համակարգիչների և սմարթֆոնների վրա, ARM պրոցեսսորով։