Our website is made possible by displaying online advertisements to our visitors.
Please consider supporting us by disabling your ad blocker.

Responsive image


T.I.

T.I.
T.I.-ը 2012 թվականի սեպտեմբերի 21-ին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՔլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսեր
Նաև հայտնի է որպեսTIP և T.I.P.
Ծնվել էսեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2][3] (44 տարեկան)
Ատլանտա, Ջորջիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երաժշտական պրոդյուսեր, դերասան
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2000-ներկա
Լեյբլներկայիս`
Grand Hustle Records, Roc Nation, King Inc
նախկին`
Arista Records, Ghet-O-Vision, LaFace, Atlantic Records, Columbia Records
ԿապվածԻգի Ազալիա, Լիլ Ուեյն, Ջասթին Թիմբերլեյք, Ֆարել Վիլյամս, Յանգ Ջիզի, B.o.B, DJ Drama, P$C
ԱմուսինTameka Cottle?
Պարգևներ
Կայքtrapmuzik.com
 T.I. Վիքիպահեստում

Քլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսեր (անգլ.՝ Clifford Joseph Harris Jr., սեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2][3], Ատլանտա[3]), ավելի հայտնի է որպես T.I. (նախկինում նաև T.I.P.), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և դերասան։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 2001 թվականին՝ իր ընկերների հետ հիմնադրելով P$C խումբը։ Նույն տարվա հոկտեմբերի 9-ին նա թողարկել է իր «I'm Serious» կոչվող անհատական դեբյուտային ստուդիական ալբոմը։ 2003 թվականին T.I.-ը հիմնադրում է իր Grand Hustle Records սեփական ձայնագրման ստուդիան, իսկ նույն տարվա օգոստոսի 19-ին թողարկվում է նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Trap Muzik» անվանումը։ Այդ ալբոմը նրան ավելի մեծ ճանաչում է տալիս և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ 2004 թվականի նոյեմբերի 30-ին T.I.-ը թողարկում է իր «Urban Legend» կոչվող երրորդ ստուդիական ալբոմը, երկու տարի անց՝ 2006 թվականի մարտի 28-ին, նա թողարկում է «King» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում գրանցում է կես միլիոնից ավել օրինակի վաճառք։ 2007 թվականի հուլիսի 3-ին թողարկվում է T.I.-ի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «T.I. vs. T.I.P.»-ը, որը նույնպես որը գլխավորում է Billboard 200-ը և իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 468,000 օրինակի վաճառք։ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին «Paper Trail» ալբոմը թողարկվում է և դառնում է T.I.-ի վեցերորդ ստուդիական ալբոմը։ Այդ ալբոմը իր թողարկման առաջին երեք օրերի ընթացքում ավելի քան 357,000 օրինակ վաճառք է գրանցում Միացյալ Նահանգներում, իսկ այնուհետև գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։

2010 թվականի դեկտեմբերի 7-ին թողարկվում է նրա «No Mercy» կոչվող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այդ ալբոմը ի տարբերություն նախորդ ալբոմների, Billboard 200 մտավ 4-րդ հորիզոնականով և 159,000 օրինակ վաճառք ունեցավ։ Երկու տարի անց՝ 2012 թվականի հոկտեմբերի 18-ին, T.I.-ը թողարկվում է «Trouble Man: Heavy Is the Head» անվանումը կրող ութերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկման առաջին շաբաթում 179,000 օրինակ վաճառք է ունենում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 2-րդ հորիզոնականով։ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին թողարկվել է «Paperwork» կոչվող նրա թվով իներորդ ստուդիական ալբոմը։ Այն առաջին շաբաթվա 80,000 օրինակ վաճառքով, Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

T.I.-ը տասնյակ մրցանակների դափնեկիր է։ Նա բազմաթիվ անգամներ առաջադրված է եղել Գրեմմի մրցանակի, սակայն հաղթել 3 անգամ։

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://hedendaagsesieraden.nl/2024/04/06/t-i/

Previous Page Next Page






T.I. AF تي.آي. Arabic تى.آى. ARZ تی.آی. AZB T.I. Catalan تی ئای CKB T.I. Czech T.I. Danish T.I. German T.I. English

Responsive image

Responsive image