The Guardian անգլ.՝ The Guardian[1][2] | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն[3] |
Գլխավոր խմբագիր | Քեթրին Վիներ |
Հիմնադրվել է | մայիսի 5, 1821[4] |
Հիմնադիր | John Edward Taylor?[4] |
Հրատարակիչ | Guardian Media Group |
Սեփականատեր | Guardian Media Group |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն[3] |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
ISSN | 0261-3077 |
OCLC | 476290235 և 60623878 |
Պարգևներ | |
Կայք | theguardian.com(անգլ.) |
![]() |
The Guardian («Գարդիան»), օրաթերթ Մեծ Բրիտանիայում, հիմնվել է Մանչեսթերում 1821 թվականին The Manchester Guardian անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված է The Observer թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել 1993 թվականին)։ Պատկանում է Guardian Media Group ընկերությունների խմբին։
Թերթի կայքը բրիտանական թերթերի մեջ ամենամեծ թվով հաճախելիություն ունեցողն է (Alexa-ի տվյալների համաձայն[7][8]), հայտնի է որպես «որակյալ մամուլ» (quality press). բացի այդ՝ կայքի նյութերը կարող են տարբերվել թղթե տպագրության նյութերից։ 2013 թվականին «Press Gazette»-ի կողմից հրապարակված հոդվածի համաձայն՝ բոլոր բրիտանական թերթերից The Guardian-ը ամենաշատ ընթերցվողն էր որակյալ տպագրություններից (անգլ.՝ quality title). ուսումնասիրության ժամանակ հաշվի էին առնվել թե՛ թղթե տարբերակի վաճառքը, թե՛ կայքի դիտումները[9]։ Գիտական աշխատանքներում թերթը բնորոշվում է որպես ազդեցիկ[10], հեղինակավոր[11] և «որակյալ թերթ» (անգլ.՝ quality newspaper)[12][13][14], ինչպես նաև աշխարհի ամենահարգված թերթերից մեկը[15]։