«Trouble Man: Heavy Is the Head», ամերիկացի ռեփեր T.I.-ի ութերորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Grand Hustle Records և Atlantic Records լեյբլների կողմից։ Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում ունեցել է 179,000 օրինակի վաճառք ամբողջ Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտել 2-րդ հորիզոնականով։ Ալբոմը ներառում է 16 երգ, որոնցից 8-ը զուգերգեր են Միկ Միլի, ASAP Rocky-ի, Լիլ Ուեյնի, Անդրե 3000-ի, Ար Քելլիի, Փինկի, Սի Լո Գրինի և Էյքոնի հետ։ Ալբոմի ներառում է 7 սինգլներ՝ «Love This Life», «Like That», «Go Get It», «Ball», «Trap Back Jumpin», «Sorry» և «Hello»։