CD-ROM | |
---|---|
Մշակողներ | Philips, Սոնի |
Չափերը | 120 × 1,2 մմ |
Տարողությունը | 650—879 Մբ |
Ընթերցանության մեխանիզմ | 150 կբ/վ (տվյալներ CD-ROM ռեժիմ 1-ից)
172,3 կբ/վ (ձայնագրություն CD-DA-ից) 10,8 Մբիթ/վրկ (ամենաբարձր արագությունը՝ 72×) |
CD-ROM-ը (անգլ.՝ Compact Disc Read-Only Memory, կարդացվում է՝ «սիդի-ռոմ», հայերեն՝ Սեղմասկավառակ հիշողություն միայն ընթերցելու հնարավորությամբ կրճատ ՍՍՀՄՒՀ) սեղմասկավառակի տարատեսակ է, որը ունի միայն արդեն գրված տվյալներն ընթերցելու հնարավորություն (read-only memory - հիշողություն «միայն ընթերցելու հնարավորությամբ»)։
CD-ROM-ը ձայնային սեղմասկավառակի (ձայնագրությունների պահպանման համար սկավառակ) մշակված վերջնական տարբերակն է, որը թույլ է տալիս պահել այլ թվային տեղեկություններ (ֆիզիկական առումով առաջինից ոչնչով չի տարբերվում, փոխված է միայն գրվող նշոցների ձևաչափը)։ Սկավառակի վրա տվյալների գրման համար հետագայում մշակվել են տարբերակներ ինչպես միապատիկ գրման համար (CD-R), այնպես էլ բազմակի վերագրման համար (CD-RW)։ CD-ROM-ների հետագա զարգացման արդյունքը դարձան DVD-ROM սկավառակները։