GitHub

GitHub
Изображение логотипа
github.com(անգլ.)
ԿարգախոսSocial Coding
Տեսակինտերնետ ծառայություն, forge?, data library?, identity provider?, Ցանցի կիրառական ծրագիր, repository hosting service?, repository web interface?, սոցիալական ցանց, կրաունդսորսինգովյան պրոեկտ, կայք, issue tracking system?, code reviewing software?, վիքի-շարժիչ, continuous integration software? և առցանց համայնք
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրանցումպարտադիր չէ դիտման համար
Լեզուանգլերեն[1][2]
ՍեփականատերՄայքրոսոֆթ[3][4]
Մայրական ընկերությունՄայքրոսոֆթ
ՀեղինակTom Preston-Werner?, Chris Wanstrath? և P. J. Hyett?
Բացվածհոկտեմբերի 19, 2007[5]
Ընթացիկ կարգավիճակաշխատում է
 GitHub Վիքիպահեստում

GitHub, IT-նախագծերի հոսթինգի և նրանց համատեղ մշակման համար նախատեսված խոշորագույն վեբ-ծառայություն[6]։ Հիմնվել է Git տարբերակների կառավարման համակարգի վրա և մշակվել է Ruby on Rails-ով[7] և Erlang-ով Github, Inc ընկերության կողմից (նախկինում՝ Logical Awesome)[8]:

Ծառայությունը լիովին անվճար է բաց ելքային կոդով նախագծերի համար և տրամադրում է դրանց բոլոր հնարավորությունները (SSL-ը ներառյալ[9]), իսկ մասնավոր նախագծերի համար առաջարկվում են տարբեր վճարովի սակագնային պլաներ[10]։

Ծառայության կարգախոսը՝ «Social Coding» է, հայերեն կարելի է թարգմանել որպես՝ «Գրում ենք կոդ միասին»։ Շապիկների վրա տպվում է լիովին այլ գրառում՝ «Fork you!» (Ճյուղավորվի՛ր)[11]։ Մի կողմից այն համահունչ է անգլալեզու հայհոյանքի հետ և ակնարկում է ոչ ֆորմալ միջավայրի մասին։ Մյուս կողմից այդ բառերը հիշեցնում են, որ Git-ով կարելի է հեշտ և անցավ նոր ճյուղեր ստեղծել, սակայն բաց ելքային կոդով նախագծերի մշակողները ճյուղերի ստեղծմանը բացասական են վերաբերվում[12]։

GitHub-ի թալիսմանը ութոտնուկ-կատուն է (անգլ.՝ octocat), որը, չնայած հայտնի դարձած մոլորությանը, ոչ մի կապ չունի «Octocat Adventure» կարճամետրաժ ֆիլմի հետ, այլ պարզապես գտնվել է Թոմ Փրեսթըն-Վերների կողմից iStock Photo-ում[13]։

  1. https://gist.github.com/a4b4fac18beb08335919
  2. http://github.com/blog/679-github-in-your-language
  3. Microsoft to acquire GitHub for $7.5 billion — 2018.
  4. A bright future for GitHub — 2018.
  5. https://www.slideshare.net/err/inside-github/28-2007_octoberThe_rst_commit_was
  6. GitHub Dominates the Forges — GitHub
  7. Ruby on Rails: Applications Արխիվացված 2012-04-30 Wayback Machine
  8. Meet the Developers — GitHub
  9. «Sidejack Prevention Phase 2: SSL Everywhere»
  10. Plans & Pricing — GitHub
  11. «GitHub Shirts Now Available!»
  12. ««Look at the Numbers!»». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  13. What is the story behind Github’s octocat mascot? на Quora, ответ PJ Hyett.

GitHub

Dodaje.pl - Ogłoszenia lokalne