«Paparazzi» | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայիի սինգլը | ||||
«The Fame» ալբոմից | ||||
Թողարկված | 6 հուլիսի, 2009 | |||
Ֆորմատ | CD, թվային ներբեռնում, 7" | |||
Ձայնագրված | 2007–08 150 Studios (Պարսիպինի-Թրոյ Հիլզ, Նյու Ջերսի) | |||
Ժանր | դենս-փոփ | |||
Երգահան | Լեդի Գագա և Ռոբ Ֆուսարի | |||
Տևողություն | 3:29 | |||
Լեյբլ | Streamline, Kon Live, Cherrytree, Interscope | |||
Պրոդյուսեր | Ռոբ Ֆուսարի, Լեդի Գագա | |||
Լեդի Գագայիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Paparazzi» (հայերեն՝ Պապարացի), Լեդի Գագայի երգը, որ թողարկվել է որպես նրա առաջին ստուդիական The Fame ալբոմի սինգլ։ Գագայի և Ռոբ Ֆյուսերի գրած երգը որպես ալբոմի երրորդ սինգլ թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ռուսաստանում և Իտալիայում, որպես չորրորդ սինգլ Կանադայում և ԱՄՆ-ում, որպես հինգերորդ սինգլ՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ֆրանսիայում։ Թողարկումը տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայում, իսկ չորս օր անց՝ Ավստրալիայում։ Ի սկզբանե, որպես երրորդ սինգլ Մեծ Բրիտանիայում ցանկացել էին թողարկել «LoveGame» երգը, բայց նրա հակասական տեքստի և երաժշտական բաց հոլովակի պատճառով որպես երրորդ սինգլ ընտրվել է «Paparazzi» երգը[1]։ Երգը գրվել է Գագայի կողմից նրա համար, որ արտացոլի նրա փառքի ձգտումը։ «Paparazzi»-ն միջին տեմպում պարային ստեղծագործություն է, որի տեքստը ցույց է տալիս այն իրավիճակը, երբ ինչ-որ մեկին անընդհատ հետևում են, որպեսզի արժանանան ուշադրության և փառքի։
Երգը դրական է գնահատվել քննադատների կողմից ուրախ տրամադրության ու ակումբային մթնոլորտի համար և կոչվել է ալբոմի ամենահիշվող և իմաստավոր երգը։ Երաժշտական տեսահոլովակում Գագան հանդես է գալիս որպես ճակատագրական աստղ, որին հետևում են լուսանկարիչները, որը քիչ էր մնում սպանվեր իր ընկերոջ կողմից։ Տեսահոլովակում ցույց է տրված, թե ինչպես է նա ողջ մնում, վերադառնում և վրեժ լուծում իր ընկերոջից՝ փառքի վերադառնալու ճանապարհին կատարելով փորձարկումներ։ Երգն ընդգրկվել է Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի, Ռուսաստանի և Մեծ Բիտանիայի հիթ-շքերթներում, գլխավորել Գերմանիայի և Չեխիայի հիթ-շքերթները։ ԱՄՆ-ում երգը հասել է «Billboard Hot 100» հիթ-շքերթի 6-րդ հորիզոնական։