Pearl Jam | |
---|---|
Խումբը 2013 թվականի նոյեմբերի 26-ին Օկլենդում տեղի ունեցած համերգի ընթացքում | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք գրանջ հարդ ռոք |
Գործունեություն | 1990 | –մինչև հիմա
Լեյբլ | Monkeywrench Records Universal Music Group J Records Epic Records |
Պարգևներ | և |
Կայք | pearljam.com |
Անդամներ | |
Ջեֆֆ Ամենթ, Սթոուն Հոսսարդ, Մայք Մակքրեդի, Էդդի Վեդդեր, Մեթ Քամերուն | |
Նախկին անդամներ | |
Դեյվ Կրաուզեն, Մեթ Չեմբերլեն, Դեյվ Աբրուզզիս, Ջեկ Այրոնս | |
Pearl Jam Վիքիպահեստում |
Pearl Jam, գրանջ երաժշտական ոճի ակտիվիստ խմբերից մեկը (Alice in Chains, Nirvana և Soundgarden խմբերի հետ միասին), որ հայտնի էին 20-րդ դարի 90-ական թվականների առաջին կեսին։ Խումբը շատ արագորեն հայտնի դարձավ 1991 թվականին թողարկված իր առաջին ալբոմի շնորհիվ, որ կոչվում էր «Ten»[1]։ 21-րդ դարում Pearl Jam-ը շարունակում է ալբոմներ թողարկել՝ չնայած նրան, որ իրենց նոր աշխատանքները չեն հասնում հայտնիության այն աստիճանին, որին հասել էին «Ten», «Vs.» և «Vitalogy» ալբոմները։
Իրենց ավելի քան քսանամյա կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 10 ստուդիական ալբոմներ, երկու մինի-ալբոմներ, 8 համերգային ալբոմներ, 4 DVD, 4 հավաքածու, 32 երգ և 263 պաշտոնական բութլեգներ։
Այժմ խումբը վաճառել է ավելի քան 31,5 միլիոն օրինակ ԱՄՆ-ում[2] և մոտ 60 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[3]։ Pearl Jam-ը գերազանցել է իր ժամանակակից շատ ալտերնատիվ ռոք խմբերի և համարվում է տասնամյակի ամենաազդեցիկ խմբերից մեկը[4]։ Ստեֆան Թոմաս Էրլվինը Pearl Jam-ին անվանել է «1990-ական թվականների ամենահայտնի ամերիկյան ռոք ն' ռոլ խումբ։»