![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։(Օգոստոս 2012) |
SSL | |
---|---|
Հապավում | SSL |
SSL (անգլ.՝ Secure Sockets Layer – պաշտպանված սոկետների մակարդակ) գաղտնագրային արձանագրություն է, որը հնարավորություն է տալիս անվտանգ կապ հաստատել օգտվողի և սերվերի միջև։ SSL արձանագրությունը ի սկզբանե ստեղծվել է Netscape Communications-ի կողմից։ Այնուհետև SSL 3.0 արձանագրության վրա մշակվեց RFC ստանդարտը, որը ստացավ TLS անունը։
Արձանագրությունը ապահովում տվյալների փոխանցման գաղտնիությունը օգտվողի և սերվերի միջև, օգտագործելով TCP/IP, սակայն գաղտնագրման համար օգտագործվում է բաց բանալիով ասիմետրիկ ալգորիթմ։ Բաց բանալիով գաղտնագրման ժամանակ օգտագործվում է երկու բանալի, ըստ որում նրանցից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել հաղորդագրության գաղտնագրման համար։ Այնուամենայնիվ, եթե գաղտնագրման համար օգտագործվում է մեկ բանալի, ապա վերծանման համար համապատասխանաբար պետք է օգտագործել մյուս բանալին։ Այդ դեպքում կարելի է ընդունել պաշտպանված հաղորդագրություններ, հայտարարելով բաց բանալին սակայն գաղտնի բանալին պահելով գաղտնի։