Xbox

«Xbox»
Изображение логотипа
ՄշակողMicrosoft
ՀրատարակիչMicrosoft
Սերիայի մասXbox
ՀաջորդXbox 360
Թողարկման թվականնոյեմբերի 15, 2001
ԿրիչԹԲՍ, ՍՍ
ԿառավարումXbox controller?
🌐xbox.com
 Xbox Վիքիպահեստում

Xbox (կարդացվում է՝ Էքս բոքս), տնային տեսախաղային բարձակի ապրանքանիշ, որը մշակվել և թողարկվել է ամերիկյան Microsoft ընկերության կողմից, առաջինը Xbox խաղաբարձակների շարքում։ Թողարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 2001 թվականի նոյեմբերին, իսկ մնացած երկրներում՝ 2002 թվականին։ Սարքը ներկայացնում էր Microsoft-ի առաջին և հաջողակ փորձը՝ մուտք գործելու տնային խաղաբարձակների շուկա, որը երկար տարիներ գերիշխում էին ճապոնական ընկերությունները։ Որպես վեցերորդ սերնդի խաղաբարձակ, Xbox-ն ուղղակիորեն մրցում էր SonyPlayStation 2-ի, NintendoGameCube-ի և SegaDreamcast-ի հետ։

Բարձակի թողարկման մասին հայտարարվեց 2000 թվականի մարտին, Microsoft-ը որոշեց թողարկել իր սեփական խաղաբարձակը, քանի որ նմանատիպ ժամանցային և մուլտիմեդիա սարքերը, և առաջին հերթին՝ PlayStation 2-ը, կդառնան վտանգավոր մրցակիցներ անհատական համակարգիչների համար։ Xbox-ի ապարատային և ծրագրային ապահովումն օգտագործում էր նույն բաղադրիչներն ու տեխնոլոգիաները, ինչ այն ժամանակվա համակարգիչը, ներառյալ DirectX-ը, Windows օպերացիոն համակարգը և Intel Pentium III մշակիչը, Xbox-ն առաջին խաղաբարձակն էր, որը լռելյայն ներառում էր կոշտ սկավառակ։ Համացանցի լայնաշերտ կապի հնարավորությունը էթերնետ պորտի միջոցով բացեց առցանց բազմախաղերի հնարավորությունը. այս հնարավորությունն ամրապնդվեց «Xbox Live» ցանցային ծառայության գործարկումով 2002 թվականին։

Xbox-ի թողարկումն ուղեկցվեց ռեկորդային վաճառքով. 2001 թվականի վերջին վաճառվել էր ավելի քան մեկուկես միլիոն խաղաբարձակ, դրա հաջողությանը նպաստեց «Halo։ Combat Evolved» բազմախաղաց շութերի հաջողությունը, որը մշակվել է Bungie ստուդիայի կողմից և թողարկվել բարձակի հետ միաժամանակ. 2002 թվականի ապրիլին այս խաղի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն օրինակը։ Xbox-ի գոյության ընթացքում վաճառվել է 24 միլիոն միավոր, որից 16 միլիոնը ԱՄՆ-ում և Կանադայում. խաղաբարձակի վաճառքներն ավելի շատ էին, քան GameCube-ը և Dreamcast-ը, բայց շատ ավելի քիչ, քան PlayStation 2-ինը։ Մինչ Xbox-ը ձեռք բերեց ամուր շուկայական մասնաբաժին ԱՄՆ-ում, այն չկարողացավ հասնել նույնին Ճապոնիայում։ Քանի որ Xbox-ը վաճառվում էր ինքնարժեքից ցածր, Microsoft-ը կրեց մոտ 4 միլիարդ դոլարի վնաս իր վաճառքից։ Այնուհետև Microsoft-ը թողարկեց Xbox ընտանիքի այլ խաղաբարձակներ. Xbox-ին հաջորդեց Xbox 360-ը (2005 թ.)։


Xbox

Dodaje.pl - Ogłoszenia lokalne