Our website is made possible by displaying online advertisements to our visitors.
Please consider supporting us by disabling your ad blocker.

Responsive image


MOL

MOL
պատկերանիշ Խմբագրել Wikidata
բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն, gas station chain, կազմակերպություն Խմբագրել Wikidata
Բնագավառնավթարդյունաբերություն, էներգաարդյունաբերություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1991 Խմբագրել Wikidata
ԵրկիրՀունգարիա Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևԲաժնետիրական ընկերություն Խմբագրել Wikidata
Ընդհանուր ակտիվներ4 103 786 000 000 Հունգարական ֆորինտ Խմբագրել Wikidata
Total equity1 801 626 000 000 Հունգարական ֆորինտ Խմբագրել Wikidata
Total revenue3 553 005 000 000 Հունգարական ֆորինտ Խմբագրել Wikidata
Net profit251 655 000 000 Հունգարական ֆորինտ Խմբագրել Wikidata
Operating income307 905 000 000 Հունգարական ֆորինտ Խմբագրել Wikidata
Դուստր ընկերությունSlovnaft, Tiszai Vegyi Kombinát Nyrt., MOLTRADE-Mineralimpex, MOL Česká republika, IES Italiana, MOL Slovenija, INA, Energopetrol Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԲուդապեշտ Խմբագրել Wikidata
ԲորսաBudapest Stock Exchange, Վարշավայի ֆոնդային բորսա, Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա Խմբագրել Wikidata
Աշխատակիցներ24 986 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքmolgroup.info/en Խմբագրել Wikidata

MOL (հունգ.՝ Magyar OLaj- és Gázipari Részvénytársaság, առավել հայտնի որպես MOL Group), հունգարական նավթագազային ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Բուդապեշտում, Հունգարիա։ MOL Group-ի անդամներն են խորվաթական և սլովակական նախկինում պետական նավթագազային ընկերությունները՝ INA-ն և Slovnaft-ը։ MOL-ը Հունգարիայի ամենաշահութաբեր ձեռնարկությունն է՝ 2019 թվականին 770 միլիոն դոլար զուտ շահույթով։ Ընկերությունը նաև երրորդ ամենաթանկ ընկերությունն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում[1], 2013 թվականին աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 ցանկում 402-րդն է[2]։

2021 թվականի հոկտեմբերի դրությամբ ամենամեծ բաժնետերը Mol New Europe Foundation-ն է՝ 10,49%-ով առաջ Maecenas Universitatis Corvini հիմնադրամից և Mathias Corvinus Collegium հիմնադրամից, երկուսն էլ՝ 10%, OmanOil Budapest-ը՝ 7,14%, OTP և ING Bank՝ 4,9% և 4,48% համապատասխանաբար։ Բաժնետոմսերի գրեթե 45%-ը Free-float շրջանառության մեջ է[3][4]։

MOL-ը ակտիվ է հետազոտման և արտադրության, վերամշակման, բաշխման և շուկայավարման, նավթաքիմիական, էներգիայի արտադրության, առևտրի և մանրածախ առևտրի ոլորտներում։ 2021 թվականի դրությամբ MOL-ը գործում է աշխարհի ավելի քան 30 երկրներում, աշխատում է 25000 մարդ, ունի 2000 սպասարկման կայան 9 երկրներում (հիմնականում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում) վեց ապրանքանիշերի ներքո[5]։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում MOL-ն արտադրում և վաճառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են վառելիքը, քսանյութերը, հավելումները և նավթաքիմիական նյութերը։ Ընկերության գործունեության առավել նշանակալից ոլորտներն են Կենտրոնական և Արևելյան Եվրոպան, Հարավային Եվրոպան, Հյուսիսային ծովը, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան, Պակիստանը, Ռուսաստանը և Ղազախստանը։

MOL-ն ունի առաջնային ցուցակ Բուդապեշտի ֆոնդային բորսայում և հանդիսանում է BUX ինդեքսի բաղկացուցիչ մասը։ 2021 թվականի հոկտեմբերի դրությամբ այն ունի 6 միլիարդ դոլար շուկայական կապիտալ, Բուդապեշտի ֆոնդային բորսայում ցուցակված երկրորդ խոշոր ընկերությունն է։ MOL-ն ունի նաև երկրորդական լիստինգ Վարշավայի ֆոնդային բորսայում[6]։

  1. «Top 500 in CEE» (PDF). COFACE. 2009 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Global 500 – Countries: Hungary – Fortune». Money. 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  3. «Shareholders, management». 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «MOLGroup». molgroup.info (հունգարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  5. «MOL».
  6. «MOLGroup». molgroup.info (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.

Previous Page Next Page






شركة مول Arabic MOL (holding) Czech MOL Plc. Danish MOL German MOL (company) English Grupo MOL Spanish گروه مول FA MOL (entreprise) French MOL Magyar Olaj- és Gázipari Nyrt. Hungarian MOL (perusahaan) ID

Responsive image

Responsive image