Shriners | |
---|---|
Տեսակ | Եղբայրություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1871 |
Գլխադասային գրասենյակ | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Հիմնադիր | William J. Florence? և Walter M. Fleming? |
Կայք | shrinershq.org |
'Shriners կամ A.A.O.N.M.S. (անգլ.՝ Ancient Arabic Order of the Nobles of the Mystic Shrine` Ազնվականների գաղտնի սրբավայրի արաբական հին միաբանություն) հյուսիսամերիկյան պարամասոնական հասարակություն է, որը հիմնադրվել է Ուոլթեր Ֆլեմինգի և Ուիլյամ Ժ. Ֆլորենսի կողմից Նյու Յորքում 1870 թվականին[1]։
Միաբանությունն ընդունում է միայն երրորդ աստիճանի (վարպետ-մասոն) հասած մասոններին։ Ողջ աշխարհում միաբանությունն ունի շուրջ 350000 անդամ[2]։ Այն ունի մոտ 195 տաճար ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Պանամայում, ինչպես նաև Ֆիլիպիններում, Պուերտո Ռիկոյում, Եվրոպայում և Ավստրալիայում[3]։